Աշխարհ

09.10.2023 10:51


Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում հայերին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց

Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում հայերին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց

Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:

Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե:

Այս խորագրի վերջին նյութերը