Իսրայելի և «Համաս»-ի միջև ռազմական գործողություններում ավելի քան 700 իսրայելցի և 400-ից ավելի պաղեստինցի է զոհվել
Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ գիշերը կործանիչներով, ուղղաթիռներով և հրետանիով հարվածներ է հասցրել «Համաս»-ի և «Իսլամական ջիհադ»-ի՝ Գազայի հատվածում տեղակայված ավելի քան 500 թիրախի։ Ըստ գերատեսչության խոսնակի՝ մարտերը շարունակվում են 7 կամ 8 վայրերում․ «Համաս»-ի հարձակումից երկու օր անց Իսրայելում զոհերի թիվը հասել է 700-ի, շուրջ հարյուր մարդ գերի է վերցվել։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է նաև, որ Իսրայելը չորս մարտական ստորաբաժանում է ուղարկել հարավ։
Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հավելել է, որ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից շարունակում են ներխուժել Իսրայել։
Գազայից հայտնել են բնակելի 2 շենքի գնդակոծության հետևանքով պաղեստինցիների շրջանում 7 զոհի մասին։ Իսկ հոկտեմբերի 8-ին, ըստ Reuters-ի տեղեկատվության, իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել թունելների, մզկիթի, ինչպես նաև «Համաս»-ի պաշտոնյաների տների։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է զոհվել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ։
Բացի Գազայի հատվածում ընթացող մարտերից, հոկտեմբերի 8-ին հրետանիով և հրթիռներով միմյանց հարվածներ են հացրել Իսրայելի ուժերը և Լիբանանում տեղակայված, Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորումը։ Իսկ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, ըստ Իսրայելի արտգործնախարարության, ոստիկանը կրակել և սպանել է 2 իսրայելցի զբոսաշրջիկների և նրանց եգիպտացի ուղեկցորդին։
Ռազմական գործողությունների պատճառով հոկտեմբերի 9-ին բարձրացել են նավթի գները։ Մի շարք միջազգային ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ՝ նշելով, որ սպասում են իրավիճակի կարգավորմանը։