Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների խաղաղապահ ուժերի զորավարժությունները
Ղրղզստանի Իսիկ Կուլի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր Ղրղզստանի Հանրապետության «Էդելվեյս» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը»-մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված հաղորդագրությունից։
Մամուլի ծառայության տվյալներով՝ վարժանքների հիմնական նպատակն է ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների կառավարման մարմինների և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը։ Բացի այդ, միջոցառումները միտված են զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակվածության բարձրացմանը։
«Վարժանքների ընթացքում բարձր լեռնային պայմաններում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրներ՝ խաղաղապահ գործողության անցկացում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառմամբ և մարդասիրական օգնության տրամադրում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին ներգրավված են խաղաղապահ ուժերի մոտ 1500 զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից, ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը։ Նաև մասնակցում են ավելի քան 200 միավոր հատուկ, զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, ռազմափոխադրական, կործանիչ և բանակային օդուժ, անօդաչու ավիացիա և մարտական նավակներ: