Աշխարհ

09.10.2023 16:36


Պաղեստինն Ուկրաինա չէ. «Հեզբոլլահ»-ը սպառնում է հարձակվել ամերիկյան դիրքերի վրա, եթե Վաշինգտոնն ուղիղ միջամտի Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը

Պաղեստինն Ուկրաինա չէ. «Հեզբոլլահ»-ը սպառնում է հարձակվել ամերիկյան դիրքերի վրա, եթե Վաշինգտոնն ուղիղ միջամտի Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սպառնում է հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան դիրքերի վրա, եթե Վաշինգտոնն ուղղակիորեն միջամտի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը։

«Պաղեստինն Ուկրաինա չէ»,-ասվում է լիբանանյան խմբավորման խոսնակի հայտարարության մեջ:

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ռազմանավերը մոտեցրել է իր դաշնակից Իսրայելի ափերին, հայտնում է timesofisrael.com-ը:

«Եթե ԱՄՆ-ն ուղղակիորեն միջամտի, ապա տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դիրքերը կդառնան դիմադրության առանցքի օրինական թիրախ և կբախվեն մեր հարձակումներին։ Եվ այդ օրը կարմիր գիծ չի լինելու»,-ասում է մամուլի խոսնակը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը