Քաղաքական

09.10.2023 17:56


Արարատ Միրզոյանը Բիշքեկ չի մեկնի

Արարատ Միրզոյանը Բիշքեկ չի մեկնի

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին քաղաք Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Այս մասին MediaHub-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Բիշքեկ:

Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել: Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն»,-ասել էր բարձրաստիճան դիվանագետը:

Նա տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը