Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը ներկայացրել է փաստաբան Աֆեթ Գազիևան։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, Բաքվի դատարանը շինծու մեղադրանքներով ձերբակալված Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։