Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները, եթե ՀՀ-ն կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ իր խոստումը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանից ակնկալում է բանականության և իրականության վրա հիմնված քաղաքականություն, որն ուղղված կլինի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը:
Ինչպես հայտարարել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում, Թուրքիան «պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am-ի) բացման վերաբերյալ իր խոստումները» (չակերտները՝ Tert.am-ի):
Նա նաև կոչ է արել Իրանին «մասնակցել այդ պատմական նախագծին («Զանգեզուրի միջանցքի» բացմանը - խմբ.), որը ճանապարհ կբացի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման քաղաքական և տնտեսական քայլերի համար»:

Աղբյուրը՝ tert.am