Կարծիք

10.10.2023 08:34


Ադրբեջանը Երևանի սրտում տեղադրել է Թեզեփիր անվամբ մզկիթ՝ Գուգլ համակարգի միջոցով

Ադրբեջանը Երևանի սրտում տեղադրել է Թեզեփիր անվամբ մզկիթ՝ Գուգլ համակարգի միջոցով

Էն, որ Ադրբեջանը Հայաստանին և հայ ժողովրդին ոչնչացնելու իր ծրագիրը մինչև վերջ տանելու է, դա միայն խաշած հավին պարզ չէ, անգամ դա պարզ է արդեն նիկոլիզմի հետևորդ դավաճաններին, սրիկաներին ու մոլորյալներին։

Ինձ ուրիշ բան է հետաքրքիր. 2018֊ին ՏՏ ոլորտի ներկայացուցիչները միահամուռ դուրս էին եկել և փողոց էին փակում, խիստ մտահոգ էին երկրի ճակատագրի հարցում։

Հարց` հիմա ո՞ւր են։ Դրանց ծանրակշիռ մասը ոչ միայն փողոց դուրս չեկավ Արցախի ողբերգության, ուղղակի հանձնման ու Ադրբեջանի կազմում ճանաչելու Մեծ դավաճանության փուլում, այլև տոտալ թքած ունի անգամ այնպիսի հարցերի վրա, որոնք վերաբերում են կոնկրետ իրեն։

Սույն հարցը «Անգրագետ Պողոսների» անելիքը չէ, սա կոնկրետ իրենց թեման է` ուղիղ պարտականությունը. պիտի աշխատեն, բանակցեն, ազդեն, փոխեն, աշխարհին ցույց տան։

Հետո էլ ամպագոռգոռ ասում են` ՀՀ֊ն ՏՏ ոլորտում առաջատար է, վագր է, եսիմ ինչ է, պարզվում է` դա էլ է փուչիկ, և էս ոլորտն էլ է մեծամասամբ ընկած արտաքին, հակապետական, քայքայիչ ուժերի ազդեցության տակ։ Վկա` ներկա կործանարար փուլում այդ շերտի մեծամասամբ «անհետացման» կամ ընդհատակ իջնելու փաստը։

Հ.Գ. Այստեղ անիմաստ եմ համարում խոսել պետական պատկան օղակների, նախարարության, հայտնի ՊՈԱԿ֊ների մասին. դրանք ուղիղ ծառայում են Փաշինյանի թրքամոլ և հանցավոր իշխանությանը, և դրանցից որևէ բան ակնկալելը ծիծաղելի է։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը