Այսօր մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա և Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը, վիրավորին թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վիրավորը ծայրահեղ ծանր ախտրոոշմամբ տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ, կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:
Իրավապահ մարմինները 1.5 կիլոմետր հետապնդել են փախուստի դիմած վարորդին ու կարողացել են բռնել նրան «Ծովինար» ջրամբարի մոտ:
Վերջինս բերման է ենթարկվում ոստիկանության Հրազդանի բաժին:
Մահվան ելքով վրաերթ-փախուստ Հրազդան քաղաքում