Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին:
Փաշինյանն այս մասին ասել է հյուրընկալող երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում: Համապատասխան տեղեկությունը հաստատել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ափսոսանքով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել միջոցառմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կանցկացվի ԱՊՀ գագաթնաժողովը, որը կգլխավորի Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը։

Աղբյուրը` tert.am