Աշխարհ

11.10.2023 09:36


Պաղեստինի ԱԳՆ-ն մեղադրել է իսրայելական բանակին սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու համար (տեսանյութեր)

Պաղեստինի ԱԳՆ-ն մեղադրել է իսրայելական բանակին սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու համար (տեսանյութեր)

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք են կիրառել։ Այս մասին հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը։

«Իսրայելական օկուպացիոն ուժերը Գազայի հատվածի ալ-Կարամա շրջանում պաղեստինցիների դեմ միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆոր են օգտագործել»,-ասված է ԱԳՆ-ի Х-ի (նախկին թվիթեր) միկրոբլոգում արված գրառման մեջ:

Արգելված զինամթերքի կիրառման տեսանյութերը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Այս խորագրի վերջին նյութերը