Աշխարհ

11.10.2023 07:38


Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել, որոնցից 4-ը հաջողվել է որսալ, իսկ 10-ն ընկել են բաց տարածքներում։

Այս մասին ասված է բանակի թելեգրամյան ալիքում։

«Իսրայելի հյուսիսում արձակումների մասին նախնական տեղեկություններից հետո մոտ 15 հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից: Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը հաջողությամբ որսացել է հրթիռներից չորսը: Արձակված հրթիռներից տասն ընկել են բաց տարածքներում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը