Տաքսու վարորդի ու պատվիրատուի միջև գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է վարորդի դանակահարությամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Վիրավորը Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Գրիգոր Ա.-ն է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Շիրակի փողոցի 72 հասցեում, որտեղ նրա հետ գումարային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ պատվիրատուն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին և դիմել փախուստի:
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը տաքսու վարորդ է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: