Լրահոս

11.10.2023 11:21


«Տարիների հիշողություններ»․ Սիրոշոյի հուշերն՝ Արցախից (տեսանյութ, լուսանկար)

«Տարիների հիշողություններ»․ Սիրոշոյի հուշերն՝ Արցախից (տեսանյութ, լուսանկար)

Սիրուշոն կիսվել է Արցախից իր հուշերով։ «Արցախ․․․ Տարիների հիշողություններ»․ Instagram-ում տեղադրված նոր հրապարակումը մակագրել է երգչուհին։

Նա տեղադրել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում վայելում է Արցախի պատմական վայրերը, շփվում արցախցի փոքրիկների հետ ու ուսումնասիրում պատմությունը։

Ավելի վաղ Սիրուշոն 2021 թ-ին արված տեսանյութ էր հրապարակել Արցախից։ Երգչուհին կից պատմել էր այն մասին, որ իր էմոցիաները, սովորաբար, իր ներսում է պահում, եւ երանի տվել նրանց, ովքեր ինչ-որ կերպ կարողանում են արտահայտվել։

«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ... Ինչ լինում է, իմ ներսում է լինում.․. Երանի նրանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել..․ Ես ներս եմ գոռում..»,-գրել էր նա։

՛

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը