Քաղաքական

11.10.2023 12:46


Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փորձում են խաթարել իրավիճակը ԱՊՀ-ում. ՌԴ ԱԴԾ

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փորձում են խաթարել իրավիճակը ԱՊՀ-ում. ՌԴ ԱԴԾ

«Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները լայնածավալ աշխատանք են սկսել ԱՊՀ երկրներում իրավիճակը խարխլելու ուղղությամբ, փորձում են ստեղծել քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ և անհրաժեշտ պայմաններ «գունավոր հեղափոխության» սցենարների իրականացման համար»,-ըստ «ՌԻԱ նովոստի»-ի այս մասին ասել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

Նրա խոսքով՝ միջազգային իրավիճակը զգալիորեն բարդացել է, ինչը հանգեցրել է հիմնական մարտահրավերների նկատելի սրմանը և ԱՊՀ տարածքում նոր սպառնալիքների ձևավորմանը: «Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները լայնածավալ աշխատանք են սկսել, որպեսզի խարխլեն իրավիճակը Համագործակցության երկրներում, պատժամիջոցներով ճնշում գործադրել անցանկալի պետությունների վրա, արգելափակել լոգիստիկ ուղիներն ու նոր տրանսպորտային միջանցքների ստեղծումը՝ դրանով իսկ մեծացնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները»,-ասել է Բորտնիկովը:

Ըստ Բորտնիկովի՝ հավաքական Արևմուտքը, անտեսելով միջազգային իրավունքի հաստատված նորմերը, փնտրում է այլախոհներին շանտաժի և ահաբեկման ենթարկելու էֆեկտիվ ձևերը՝ սեպ խրելով ԱՊՀ երկրների և նրանց հարևանների միջև առկա բարեկամական հարաբերությունների մեջ։

«Հիմնական նպատակն է պահպանել սեփական գերիշխող դիրքերը միաբևեռ աշխարհակարգի և նեոգաղութատիրական քաղաքականության շարունակության շրջանակներում»,-պարզաբանել է նա և շարունակել. «Արևմտյան երկրների հատուկ ջանքերն ուղղված են անվերահսկելի միջպետական միավորումների ոչնչացմանը և դրանց մասնակիցներին այլընտրանքային ձևաչափերի մեջ ներքաշմանը, ինչը խզում է հաստատված առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային և պատմական կապերը: Հիմնական թիրախներից են եվրասիական տարածքում ինտեգրացիոն նախագծերը՝ ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ը։ Հավաքական Արևմուտքն իր հետախուզական ծառայությունների, ինչպես նաև կառավարվող ոչ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների միջոցով աշխատում է մեր երկրներում էթնիկ և կրոնական ատելություն սերմանելու ուղղությամբ՝ հրահրելով զինված հակամարտություններ՝ դրանով իսկ ստեղծելով քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ և անհրաժեշտ պայմաններ «գունավոր հեղափոխության» սցենարների իրականացման համար»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը