Աշխարհ

11.10.2023 13:02


Maxar-ը ցույց է տվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքների արբանյակային լուսանկարները

Maxar-ը ցույց է տվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքների արբանյակային լուսանկարները

Maxar Technologies ընկերությունն արբանյակային լուսանկարներով ցույց է տվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքները։

Լուսանկարներում մասամբ ավերված թաղամասեր են։ Իսրայելի իշխանությունները նշում են, որ հարվածները ուղղված են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման թիրախներին և խմբավորման հետ կապված անձանց:

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Զինյալները ներխուժել են Իսրայելի հարավային շրջաններ:

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Իսրայելի կողմից սպանվել է ավելի քան 1,2 հազար, իսկ Գազայի հատվածում՝ ավելի քան 950 մարդ։ Հոկտեմբերի 10-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «լայնամասշտաբ հարձակման» անցնելու մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը