Զոլաքարում հրդեհը բռնկվել է հոսանքից․ տանը տերը մահացել է հոսանքահարումից, որդին հորն օգնելիս այրվածքներ է ստացել
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի անասնագոմում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 04։36-ին, բռնկված հրդեհից մահացածը տան տերն էր, որը մահացել է հոսանքահարումից։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը։
«Հոսանքից է հրդեհ բռնկվել։ Հոսանքահարվել է այդ մարդը, տղան էլ վիրավոր է, հորն օգնելիս է հրդեհից այրվածքներ ստացել»,-պատմեց վարչական ղեկավարը։
Նշենք, որ մահացածը 61 տարեկան էր, իսկ որդին՝ 28 տարեկան։