ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայած ՌԴ խաղաղապահների կարգավիճակի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել։
«Ո՛չ, այդ հարցը չի քննարկվել։ Հիմա, իրոք, և դե-ֆակտո, և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Դա ճանաչում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց ապագա ռեժիմին, նրանց մնալուն և ուղեկցող բոլոր հանգամանքներին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։ Եվ իհարկե, մենք կշարունակենք մեր շփումները նաև հայ բարեկամների հետ»,-նշել է Պեսկովը։
Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե ՌԴ խաղաղապահները հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանք չեն կարող տեղափոխվել Հայաստան, այլ պետք է տեղափոխվեն Ռուսաստան: