Քաղաքական

11.10.2023 15:43


Եթե Հայաստանը մերժի ​​ՌԴ-ի միջնորդությունը, այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների ուղիղ բանակցությունները. Ալիև

Եթե Հայաստանը մերժի ​​ՌԴ-ի միջնորդությունը, այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների ուղիղ բանակցությունները. Ալիև

Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի Հայաստանի կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին։

«Մենք կվերլուծենք ցանկացած այլ բանակցային հարթակ՝ հաշվի առնելով իրենց միջնորդական ծառայություններն առաջարկող երկրների վերաբերմունքը ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը և միջազգային իրավունքին»,-ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը