Քաղաքական

11.10.2023 19:22


Եթե Փաշինյանը գար Բիշքեկ, Պուտինը նրա հետ էլ կհանդիպեր. Յուրի Ուշակով

Եթե Փաշինյանը գար Բիշքեկ, Պուտինը նրա հետ էլ կհանդիպեր. Յուրի Ուշակով

ՌԴ նախագահի օգնականը նաև վստահեցրել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը որոշեր մասնակցել Ղրղզստանում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ապա նրա հետ երկկողմ հանդիպում կկազմակերպվեր։

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այստեղ մենք պայմանավորվել ենք կապ հաստատել Ալիևի հետ, քանի որ նա ներկա է լինելու, եթե Փաշինյանը գար, ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,-վստահեցրեց Ուշակովը։

Նա չի պարզաբանել պատճառները, թե ինչու է Փաշինյանը որոշել չգալ Բիշքեկ։

«Գիտենք, բայց, հավանաբար, ինքը ինչ-որ կերպ կբացատրի այս հարցը։ Բայց նա չի մասնակցի»,-ասել է Կրեմլի խոսնակը։

Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ Պուտինի շփումները Փաշինյանի հետ կշարունակվեն։

«Վերջերս տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Նրանք ուղղակիորեն զրուցել են Պուտինի ծննդյան օրը, բայց կային որոշ առարկայական պահեր։ Բնականաբար, շփումները կշարունակվեն, քննարկելու շատ բան կա»,-եզրափակել է Ուշակովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը