33 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը Դալարիկում դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը, որը ունեցել է 33 վագոն, դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Գնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 33 վագոններից, որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։
Տեղում իրավիճակը գնահատելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ
Վագոնները վերածվել են մետաղե ջարդոնի, հայտնվելով դաշտերում ու ձորերում, գնացքի շարժակազմի առջևի հատվածը կիսակողաշրջված է։