Քաղաքական

12.10.2023 11:22


Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու փորձեր. Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու փորձեր. Լավրով (տեսանյութ)

Հայաստանում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն են բորբոքվում. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք գիտենք վերջին տարիներին Հայաստանում ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունների թիվը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախկինում էլ երկրում այդ կազմակերպությունները շատ են եղել:

Ըստ Լավրովի՝ այդ կազմակերպությունները չեն ստեղծվում հայ-ռուսական բարեկամական կապերի զարգացման նպատակով:

«Ընդհակառակը, դրանք ստեղծվել են հակառուսական տրամադրությունների համար հող նախապատրաստելու և այս տարածաշրջանում Հայաստանի միջոցով նախևառաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու համար: Մենք այս փորձերը տեսնում ենք: Նրանք ինչ-որ արդյունքների հասնում են, բայց մենք խորը համոզմունք ունենք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ: Օրերս Փաշինյանը հարցազրույցում ասել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղղությունը, ուստի լիահույս ենք, որ այդ դիրքորոշումը գերակա կլինի՝ չնայած Երևանին այլ ուղղությամբ քաշելու փորձերին»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բիշքեկում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը