Քաղաքական

12.10.2023 11:29


ԵԽԽՎ-ն հրատապ ընթացակարգով քննարկում էր ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը (տեսանյութ)

ԵԽԽՎ-ն հրատապ ընթացակարգով քննարկում էր ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը (տեսանյութ)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) այսօր՝ հոկտեմբերի 12-ի իր նիստում հրատապ ընթացակարգով քննարկում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը:

Քննարկմանը մասնակցում են, մասնավորապես, Կարնեգի Եվրոպայի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը (Լոնդոն, Միացյալ Թագավորություն (առցանց), Ստրասբուրգում Եվրոպական կառույցներում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչության ներկայացուցիչ Անդրեաս Վիսները, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի հանրային իրավունքի, եվրոպական և միջազգային իրավունքի պրոֆեսոր դոկտոր Բյորն Շիֆբաուերը:

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ-ում կքննարկվի նաև «Օսման Կավալային անհապաղ ազատ արձակելու կոչը»։

Այս խորագրի վերջին նյութերը