Իսրայելում զոհերի թիվը հասել է 1,300-ի, Գազայի հատվածում՝ 1,203-ի. Իսրայելի տարածքում սպանվել է մոտ 1,500 պաղեստինցի զինյալ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 1,300-ի, հաղորդում է timesofisrael.com-ը:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման ժամանակ առևանգված և Գազայի հատված տեղափոխված մոտ 150 մարդու ճակատագիրը դեռևս պարզ չէ:
Մինչդեռ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 1,203 պաղեստինցի, ևս 5769-ը վիրավորվել են:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի տարածքում սպանել է մոտ 1,500 պաղեստինցի զինյալի:

Աղբյուրը՝ tert.am