Լրահոս

12.10.2023 19:30


Կասեցվել է թանի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է թանի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, գ. Ափնագյուղ):

Մասնավորապես՝

- արտադրական շինությունը չի ունեցել սանհանգույց, ձեռքերը լվանալու համար լվացարաններ՝ տաք և սառը ջրով,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը