Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել:
Պարեկները մոտենում են ենթադրյալ վիճաբանության վայր:
Մի մասը՝ Արցախի փողոցից դեպի Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մի մասը՝ Էրեբունի մասիվից և Նուբարաշենի խճուղուց, քանի որ վիճաբանության ու կրակոցների վայրի մասին հստակ տեղեկություն չկար:
Կռվի մյուս մասնակիցները, տեսնելով մոտեցող պարեկային ծառայողների՝ փարոսիկները միացված ավտոմեքենաները, դիմում են փախուստի:
Տեղում ոստիկանները հայտնաբերում են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի, ոտքի ու ձեռքի հարվածի հետքեր, դիմապակին էլ՝ վնասված:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան խցերից մեկում, որն այնուհետև շարունակվել է ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Լսեցինք հայհոյանքներ, ինչ ասես՝ իրար չէին ասում: Հետո սկսեցին իրար տալ: Մեկ էլ լսեցինք՝ կրակոցների ձայն: Կարելի է ասել՝ շունը տիրոջը չէր ճանաչում: Լավ էր՝ պարեկները շուտ հասան ու դրանք, պարեկների ավտոները որ տեսան, փախան: Բայց մեկին հասցրին բռնել, ով BMW-ով էր: Եթե պարեկները մի քիչ ուշանային, իրար ուտելու էին, ու հաստատ զոհեր ու վիրավորներ էին լինելու: Օբյեկտի դեմն էլ կանգնած թանկարժեք ավտոմեքենաները պատկանում են հանրությանը հայտնի Արշակ Հակոբյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, իսկ Ա. Հակոբյանը նախկին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետն էր, ժողովրդին հայտնի՝ Վովայի Արշակը: Արդյո՞ք նշված անձինք կապ ունեն տեղի ունեցածում, չգիտենք: Բայց ոստիկանները նրանց ավտոմեքենաներն ու մի քանի ջահելների հայտնաբերեցին ու կասկածանքով տեղափոխեցին ոստիկանություն»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնված կասկածյալը Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Հակոբյանն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված դեպքի առնչությամբ հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:
Կրակոցներ՝ Երևանի «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ