Լրահոս

12.10.2023 14:42


Երևանում թալանել են «Տաշիր» ընկերությանը պատկանող տերմինալի դրամապահոցը, որտեղ եղել է մի քանի մլն դրամ

Երևանում թալանել են «Տաշիր» ընկերությանը պատկանող տերմինալի դրամապահոցը, որտեղ եղել է մի քանի մլն դրամ

Հոկտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Մետրոպոլիտենի պահպանության բաժին է դիմել Երևանի բնակիչ 49-ամյա Ավետիք Հ.-ն և հայտնել, որ նույն օրը ինկասացիայի աշխատակիցները նկատել են, որ հարմարեցված բանալու գործադրմամբ Տիգրան Մեծ պողոտայի 20 հասցեում գտնվող «Տաշիր» ըներությանը պատկանող տերմինալի դրամապահոցը գողացել են, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Ավետիք Հ.-ն հայտնել է, որ ինքը «Տաշիր» ՍՊԸ-ի իրավաբանական բաժնի անվտանգության գծով մասնագետ է և նախնական տեղեկություններով դրամապահոցում եղել է մի քանի մլն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը