Երևանում Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ թալանել են իրենց ազգակցին, տարել են 4 հազար դոլար
Հոկտեմբերի 7-ին, ժամը 00:30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք, աջ ականջի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի ավանդական բժշկության համալսարանի ուսանող 22-ամյա Ս. Նազիրն է, ով ոստիկաններին հայտնել է, որ տանը շշով հարվածել են գլխին:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն բժշկական կենտրոն «աջ ուսագոտու փակ վնասվածք, վերջույթների քերծվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է ևս մեկ քաղաքացի:
Տեղում ոստիկանները պարզում են, որ նա նույնպես Հնդկաստանի քաղաքացի, նույն համալսարանի ուսանող 24-ամյա Ա. Հարինն է, ով հայտնել է, որ տանը ծեծի է ենթարկվել:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են որ վերջիններիս ծանոթներ, Հնդկաստանի քաղաքացիներ Ջագան Մոհամը, Աուստին Ջեյմսը, Աշիք Շահը, Սուհաիլ Ջաֆֆերը, Անասը, Շերոնը, Նաբիլը, Ջունեսը և Նիհալը մուտք են գործել նշված բնակարան, ծեծի ենթարկել Սաֆան Ն.-ին ու Ա. Հարիին, ապա, ըստ վերջիններիս հայտարարության, բնակարանից հափշտակել 4000 ԱՄՆ դոլար ապա կոտրել ASUS համակարգիչը և հեռացել:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ կասկածյալ հնդիկներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: