Վեհափառն ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և հայ գերիների վերադարձման խնդիրներին
Հոկտեմբերի 11-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Անդրկովկասում իր առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոսԺոզե Ավելինո Բետանկուրի հետ:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով առաքելական նվիրակին, իր բարձր գնահատանքը հայտնեց վերջինիս երկու Աթոռների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ուղղված ջանքերի համար և մաղթեց նորանոր ձեռքբերումներ հետագա սրբազան առաքելության մեջ։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ Մայր Աթոռի և Վատիկանի միջև ձևավորվել են ջերմ և եղբայրական հարաբերություններ, որոնց վառ ապացույցներն են Հռոմի Սրբազան Քահանայապետերի՝ Հովհաննես-Պողոս Երկրորդի և Ֆրանցիսկոս Պապերի այցելությունները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչպես և Հայոց Հայրապետի փոխադարձ այցելությունները Վատիկան, նաև Սուրբ Աթոռում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումն ու Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը։
Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության ու հումանիտար խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց Կաթոլիկ Եկեղեցուն ներդրվող ջանքերի համար։
Իր հերթին արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հետագայում ևս կշարունակի առավելագույն չափով իր նպաստը բերել երկու Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների զորացմանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման խնդիրներին։
Վեհափառն ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և հայ գերիների վերադարձման խնդիրներին
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Անդրկովկասում իր առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ: