Աշխարհ

12.10.2023 17:50


Բաքվում Pegasus-ի միջոցով փորձել են հետևել հայ պաշտոնյաներին. ԵԽԽՎ բանաձև

Բաքվում Pegasus-ի միջոցով փորձել են հետևել հայ պաշտոնյաներին. ԵԽԽՎ բանաձև

ԵԽԽՎ-ն անդամ մի շարք երկրների իշխանություններին կոչ է արել հետաքննել լրտեսական ծրագրի օգտագործման դեպքերը:

Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար։

Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում։

Բանաձևում նշվում է, որ որոշ անդամ երկրներ չարաշահել են լրտեսական ծրագրեր։ Նրանց թվում է նաև Ադրբեջանը։ Ըստ առկա տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից օգտվել են լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։

«Վերջին հաղորդագրությունները ցույց են տվել դրա օգտագործումը, հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, Հայաստանում աշխատող 12 մարդու, այդ թվում ՝ Հայաստանի պետական պաշտոնյայի դեմ, ինչը, ամենայն հավանականությամբ, անդրազգային նպատակային լրտեսության օրինակ է»,-նշված է փաստաթղթում:

Բանաձևը երկրների կառավարություններին խորհուրդ է տալիս հետաքննություն անցկացնել և բացատրություններ ներկայացնել:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը