Աշխարհ

12.10.2023 18:59


Բիշքեկում տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպումը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը։

Բացի այդ, նախատեսվում է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրեր։

Ինչպես ընդգծել է Ուշակովը, Ղրղզստանում կարող էր կազմակերպվել ՌԴ նախագահի հանդիպումը նաև Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս մասնակցեր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ-ի ու Հայաստանի շփումները կշարունակվեն, քանի որ երկու երկրները բազմաթիվ թեմաներ ունեն քննարկելու։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը