Քաղաքական

12.10.2023 20:56


Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը թիվ մեկ հարցն է համարել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը թիվ մեկ հարցն է համարել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:

«Իհարկե, թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, պետք է անկեղծորեն ասել։ Բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ծավալուն է»,-ասել է Պուտինը:

Նա առաջարկել է Ալիևին երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ քննարկումից հետո մնալ երկուսով և խոսել նաև զգայուն հարցերի մասին:

Ալիևն իր հերթին համաձայնություն է տվել ՌԴ նախագահի այդ առաջարկին` նշելով, որ սկզբում խոսեն երկկողմ օրակարգի հարցերի մասին, իսկ հետո «անցնենք տարածաշրջանային թեմատիկայով և անվտանգության հարցերով»:

Այս խորագրի վերջին նյութերը