Քաղաքական

13.10.2023 07:44


Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ընդհանուր 22 դիտակետ են փակել

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ընդհանուր 22 դիտակետ են փակել

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր արդեն փակել են 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանից ՊՆ-ից տեղեկացնում են, որ 24 ժամվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ Շուշիի շրջանում։

Ընդհանուր առմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել է ռուս խաղաղապահների 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ։

Այս խորագրի վերջին նյութերը