Քաղաքական

13.10.2023 10:02


Արևմուտքի նպատակները Փաշինյանի համար «ճանապարհային քարտեզ» են. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ)

Արևմուտքի նպատակները Փաշինյանի համար «ճանապարհային քարտեզ» են. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ)

Քաղաքագետ Վլադիմիր Սերգիենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի միջոցով Անդրկովկասում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր է արձանագրում:

«Սա արդեն որոշակի իրադարձությունների արձանագրում է, այդ իրադարձությունների կուտակում, այդ իրադարձությունների գնահատում, որոնք խոսում են այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ոչ թե երկակի խաղ է վարում, այլ միակողմանի խաղ, որտեղ Արևմուտքի առաջնահերթություններն ու նպատակներն այսօր, պարզապես, ճանապարհային քարտեզ են Փաշինյանի համար։ Ցավոք, այն պահից, երբ Միրզոյանը եղել է Բեռլինում և չի հերքել Բերբոկի այն հայտարարությունները, թե Ռուսաստանն ապակայունացնում է տարածաշրջանը, ես տեսնում եմ միայն երկկողմանի հարաբերությունների վատթարացում։

Փաշինյանը, բացահայտ, ոչ թե երկակի, այլ միակողմանի խաղ է վարում, ընդ որում՝ նպատակը մոտավորապես, 2012-ի Ուկրաինայի նման, Հայաստանն Արևմուտքի ձեռքը հանձնելն է՝ համեմատությունից բխող բոլոր հետևանքներով։ Ըստ այդմ, նպատակը լինելու է և՛ ՆԱՏՕ-ի զորախմբի տեղակայումը, և՛ Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այս ամենն արդեն մտածված է և ներկայացվում է՝ մեղմելով արտաքին քաղաքականությունը, որպեսզի Ռուսաստանի հետ կոշտ խզում չլինի։ Ցավոք, փաստերն իրենք են վկայում»,-ասել է Սերգիենկոն։

Այս խորագրի վերջին նյութերը