Աշխարհ

13.10.2023 12:57


Ռուսաստանը պատրաստել և Թուրքիային է ուղարկել գազային հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզ. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը պատրաստել և Թուրքիային է ուղարկել գազային հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզ. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը պատրաստել և Թուրքիային է ուղարկել գազային հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզ, Թուրքիան քննարկում է դա։ Այս մասին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է RT Arabic-ին տված հարցազրույցում։

«Այս նախագիծը ներկայումս քննարկման փուլում է, պատրաստվել է ճանապարհային քարտեզ և ուղարկվել թուրք գործընկերներին։ Նրանք այժմ վերանայում են այն: Ստորագրվելուն պես այն կիրականացվի՝ գործողությունների ծրագրին համապատասխան»,-ասաց նա։

Նովակը նշել է, որ նախագիծը Թուրքիայի տարածքում գազի առևտրի էլեկտրոնային հարթակի ստեղծում է նախատեսում։ «Այնտեղ շատ մատակարարներ կան, այդ թվում՝ Ռուսաստանը՝ խոշորագույններից մեկը, բայց կան նաև շատ սպառողներ, այդ թվում՝ Թուրքիան և եվրոպական երկրները: Ակնհայտ է, որ նրանք պետք է ունենան իրենց էլեկտրոնային բորսան, էլեկտրոնային առևտուրը, որը գների գնանշումներ է առաջացնում»,-ասել է նա, հայտնում է ТАСС-ը։

2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ քաշեց թուրքական տարածքում հանգույց ստեղծելու գաղափարը, որտեղ կարող է վերահղվել «Հյուսիսային հոսք»-ով գազի տարանցման կորցրած ծավալը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը