Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, որպեսզի վերջնականապես վերջ դրվի այս ձգձգված հшկամարտությանը. Պուտին (տեսանյութ)
Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև՝ սկզբի համար նախարարների մակարդակով՝ խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում:
Նա նշել է, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ ձևաչափում քրտնաջան աշխատել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները Ղարաբաղում:
«Օրակարգում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, որպեսզի վերջնականապես վերջակետ դրվի այս ձգձգված հակամարտությունում: Ռուսաստանը պատրաստ է այս հարցում իր գործընկերներին համակողմանի աջակցություն ցուցաբերել»,-ասել է Պուտինը՝ առաջարկելով Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել:
Նրա խոսքով՝ վերջնարդյունքը պետք է խաղաղաության համաձայնագիրը լինի:

Աղբյուրը՝ tert.am