Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ
Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի հրամանատրի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա եղբայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ եղբայրը 2 օր առաջ է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հեռախոսով կարճ զրույց է ունեցել։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։