Բաքվում կալանավորված Արցախի նախկին նախագահներն ու գեներալները կապ են հաստատել հարազատների հետ
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից ապօրինի ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի հրամանատրի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը 2 օր առաջ ընտանիքի անդամների հետ հեռախոսով կարճատև զրույց է ունեցել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մենք տեղեկացանք, որ հարազատների հետ կապ են հաստատել նաև Արցախի նախկին նախագահները և գեներալ Լևոն Մնացականյանը։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նշենք, որ Բաքվում կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մի շարք ապօրինի մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանք բոլորն էլ կալանավորվել են չորս ամսով։