Քաղաքական

13.10.2023 20:12


Տրամաբանական կլիներ, եթե հայ-ադրբեջանական բանակցությունները լինեին ռուսական հարթակում․ Պեսկով

Տրամաբանական կլիներ, եթե հայ-ադրբեջանական բանակցությունները լինեին ռուսական հարթակում․ Պեսկով

Ռուսաստանը մնում է շատ կարևոր միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք լսել եք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, մենք պատրաստ ենք տրամադրել մեր հարթակը։ Մոսկվան նախկինի պես շատ կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վերջնականացման կարգավորման համար։ Իհարկե, տրամաբանական կլիներ, եթե այդ բանակցություններ լինեին ռուսական հարթակում»,-ասել է Պեսկովը։

Այս խորագրի վերջին նյութերը