ՀՀ ղեկավարությունը Պրահայում Ղարաբաղի հարցը փակեց. Պուտին (տեսանյութ)
Ղարաբաղը վերջնականապես դարձել է Ադրբեջանի մաս ոչ թե հիմա, այլ անցած տարի Պրահայում, որտեղ Փաշինյանն արել է հայտարարութուն, որն արմատապես փոխել է Ղարաբաղի կարգավիճակը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։
«Այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության մասն է: Նախորդ տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն բանի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի: Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ նախկինում բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի հարցով համաձայնության: Ի՞նչն էր խնդիրը. պայմանավորվում էինք, որ պետք է հանրաքվեի անցկացվի: Սակայն մի կողմը՝ Ադրբեջանը, ասում էր, որ չի կարող նշել դրա անցկացման ժամկետը: Քանի որ, եթե ընթացիկ պայմաններում հանրաքվեն անցկացվեր՝ անկախ նրանից, թե երբ՝ վաղը, թե քսան տարի հետո, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր: Ուստի առաջարկվում էր այդ հարցը թողնել ապագա սերունդներին: Հայկական կողմը, ընդհակառաը, պնդում էր, որ որոշվի հանրաքվեի անկացման օրը, իսկ այդ հանրաքվեին՝ որոշվի Ղարաբաղի կարգավիճակը: Նրանք նույնպես ելնում էին նրանցից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվի քսան տարի անց, սակայն բնակչության ներկայիս կազմի պարագայում, արդյունքն ակնհայտ է: Ահա սա է խնդրի ամբողջ էությունը: Դե իսկ ՀՀ ղեկավարությունը Պրագայում այս հարցը փակեց՝ անգամ քառակուսի կիլոմետրով նշելով Ադրբեջանի Հանրապետության տարածքը»,-ասել է Պուտինը:

Աղբյուրը՝ tert.am