Լրահոս

14.10.2023 09:24


Շղթայական ավտովթար Մաշտոցի պողոտայում․ վնասվել է 6 ավտոմեքենա, այդ թվում ոստիկանական Renault Logan-ը

Շղթայական ավտովթար Մաշտոցի պողոտայում․ վնասվել է 6 ավտոմեքենա, այդ թվում ոստիկանական Renault Logan-ը

Հոկտեմբերի 13-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է Toyota Vits, Mercedes և երկու Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Բախման հետևանքով X5-ի առջևի ձախ անվահեծանը կոտրվել է, իսկ Toyota Corolla-ն առաջ է ընթացել և բախվել Renault Logan մակնիշի ոստիկանական ավտոմեքենային:

Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ավտոմեքենաներից Mercedes-ը, Toyota-ներն ու Renault Logan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը