Աշխարհ

14.10.2023 09:37


Ավելի քան 423,000 հազար մարդ լքել է Գազայի հատվածը

Ավելի քան 423,000 հազար մարդ լքել է Գազայի հատվածը

ՄԱԿ-ն ասում է, որ ավելի քան 423,000 մարդ արդեն լքել է Գազայի իրենց տները, նույնիսկ մինչ Իսրայելի ուրբաթ օրը Գազայի հատվածի հյուսիսային հատվածը տարհանելու հրահանգը, հաղորդում է AFP-ն:

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) կեսգիշերին տեղեկացրել է ՄԱԿ-ին, որ Վադի Գազայից հյուսիս գտնվող պաղեստինցի ողջ բնակչությունը 24 ժամվա ընթացքում պետք է տեղափոխվի հարավային Գազա:

Զեկույցում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կարող է պատրաստվել ցամաքային ներխուժման՝ մեկ շաբաթ ավիահարվածից հետո՝ ի պատասխան անցած շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը