Բլինքենը կոնգրեսականներին զգուշացրել է` առաջիկա շաբաթներին հնարավոր է Ադրբեջանը ներխուժի Հայաստան. Politico.com
Ըստ Politico.com-ի` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ շաբաթ կոնգրեսականների մի փոքր խմբի նախազգուշացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը հետևում է հնարավորությանը, որ Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան: Բլինքենը հղում է կատարել ծանոթ երկու անձանց, որոնք ծանոթ են այս խոսակցություններին:
Կայքը գրում է, որ Բլինքենի այս կոչը ցույց է տալիս ԱՄՆ վարչակազմի անհանգստության աստիճանը Ադրբեջանի հնարավոր գործողությունների և հակամարտության տարածման հավանականության վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ կոչ էր արել Հայաստանին իր հարավային սահմանի երկայնքով բացել «միջանցք», որը կապում է Ադրբեջանը Թուրքիային և Իրանին սահմանակից էքսկլավին: Ալիևը սպառնացել է հարցը լուծել «ուժային ճանապարհով»: Ավելին, պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրների, գրում է, որ հոկտեմբեր 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում օրենսդիրները ճնշում են բանեցրել Բլինքենի նկատմամբ, որպեսզի Ալիևի դեմ հնարավոր միջոցներ ձեռնարկի՝ ի պատասխան սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան ներխուժման:
Բլինքենը նշել է, որ Պետդեպարտամենտը ձգտում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և չի պլանավորում երկարաձգել երկարաժամկետ այն համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Բաքվին։ Նա հավելել է, որ պետությունը տեսնում է առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման հավանականությունը։
Այնուամենայնիվ, Բլինքենը վստահություն է հայտնել դեմոկրատ օրենսդիրներին, այդ թվում՝ Կալիֆորնիայից Նենսի Փելոսիին և Աննա Էշուին, Նյու Ջերսիից Ֆրենկ Փալոնեին, Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական բանակցությունների վերաբերյալ:
Եվս երկու հոգի հաստատել են, որ ճեպազրույց է տեղի ունեցել Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն մանրամասներ չեն հայտնել։
Հայտարարության մեջ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել այս ահազանգը, սակայն ընդգծել է գերատեսչության հավատարմությունը «Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և հակամարտությունը «ուղիղ բանակցությունների միջոցով» լուծելուն։ Հրաժարման երկարաձգումը հետաձգելու որոշումը նույնպես խոսուն է: 2002 թվականից սկսած ամեն տարի ԱՄՆ-ն թողարկել է հրաժարում, որը թույլ է տալիս շրջանցել «Ազատության աջակցության ակտի» դրույթը, որն արգելում է ԱՄՆ-ին՝ ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին ՝Հայաստանի հետ շարունակվող տարածքային վեճերի լույսի ներքո։ Հրաժարումն ուժը կորցրել է հունիսին, և պետությունը որևէ բացատրություն չի տվել, թե ինչու դեռևս չի խնդրել երկարաձգել:
Այս զրույցից ի վեր Փալոնը հրապարակավ ասել է՝ անհանգստացած է, որ Ադրբեջանը կարող է շուտով ներխուժել: «Ալիևն առաջ է շարժվում Հարավային Հայաստանը գրավելու իր նպատակին հասնելու համար»,-չորեքշաբթի նման գրառում է կատարել Փալոնը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում՝ պնդելով, որ «Ադրբեջանի վարչակարգը խիզախում է այն բանից հետո, երբ բախվել է փոքր ճնշումների»՝ Լեռնային Ղարաբաղ ներխուժելու դեմ»,-գրել է Politico-ն:

Հրապարակումը պատրաստեց 168.am-ը։