Լիբանանում Reuters-ի լրագրող է զոհվել՝ Իսրայելի կողմից արձակված կրակից
Լիբանանի հարավում Իսրայելի կողմից արձակված հրթիռի հետևանքով զոհվել է Reuters-ի վիդեո թղթակիցներից մեկը, ևս 6 լրագրող վիրավորվել է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
«Խորը վշտով տեղեկացանք, որ մեր տեսանկարահանող Իսամ Աբդալլահը սպանվել է»,-հայտնել են Reuters-ից:
Լրագրողների խումբը, որոնց թվում են եղել նաև թղթակիցներ «Ալ Ջազիրա»-ից և «Ֆրանս Պրեսս»-ից, աշխատելիս են եղել Ալմա ալ-Շաաբի շրջանում՝ Իսրայելի սահմանին մոտ:
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին կատարվածի մեջ մեղադրել է Իսրայելին:
ՄԱԿ-ում Իսրայելի բանագնաց Գիլադ Էրդանն ասել է.
«Ակնհայտ է, որ մենք երբեք չենք ցանկանա հարվածել կամ սպանել իր աշխատանքը կատարող որևէ լրագրողի: Բայց գիտեք, որ մենք պատերազմական վիճակում ենք, ամեն ինչ կարող է պատահել»:
Լիբանանում Reuters-ի լրագրող է զոհվել՝ Իսրայելի կողմից արձակված կրակից
Լիբանանի հարավում Իսրայելի կողմից արձակված հրթիռի հետևանքով զոհվել է Reuters-ի վիդեո թղթակիցներից մեկը, ևս 6 լրագրող վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
«Խորը վշտով տեղեկացանք, որ մեր տեսանկարահանող Իսամ Աբդալլահը սպանվել է»,-հայտնել են Reuters-ից:
Լրագրողների խումբը, որոնց թվում են եղել նաև թղթակիցներ «Ալ Ջազիրա»-ից և «Ֆրանս Պրեսս»-ից, աշխատելիս են եղել Ալմա ալ-Շաաբի շրջանում՝ Իսրայելի սահմանին մոտ:
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին կատարվածի մեջ մեղադրել է Իսրայելին:
ՄԱԿ-ում Իսրայելի բանագնաց Գիլադ Էրդանն ասել է.
«Ակնհայտ է, որ մենք երբեք չենք ցանկանա հարվածել կամ սպանել իր աշխատանքը կատարող որևէ լրագրողի: Բայց գիտեք, որ մենք պատերազմական վիճակում ենք, ամեն ինչ կարող է պատահել»:
Նա հավելել է, որ Իսրայելը կհետաքննի այդ դեպքը: