Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ՝ շինծու գործով․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով արցախցի Վագիֆ Խաչատրյանի դեմ Բաքվում իրականացվող դատավարությանը և կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել նրա անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան։
«Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Վագիֆը Ադրբեջանի կողմից առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում, երբ ԿԽՄԿ-ն տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։
Միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ՝ շինծու քրեական գործով։ Միջազգային հանրությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքներն ու արժեքները՝ ապահովելով Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան»,-գրել է Ստեփանյանը։

Աղբյուրը` tert.am