Աշխարհ

14.10.2023 16:23


Իսրայելում ցուցարարները պահանջել են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը

Իսրայելում ցուցարարները պահանջել են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը

Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ներկաները պահանջել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։

Մասնավորապես նշվում է, որ հավաքվածներից շատերը ցուցանակներ են կրում նրանց անուններով և լուսանկարներով, ովքեր անհետացել կամ գերի են ընկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գործողությունը սկսելուց հետո։

Իսրայելա-պաղեստինյան վերջին սրացումների հետևանքով այս պահին յուրաքանչյուր կողմից խաղաղ բնակչության զոհերի թիվը գերազանցել է հազարը, իսկ մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են։ Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսների, ինչպես նաև՝ այլ երկրների քաղաքացիների մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում ավելի քան 120 խաղաղ բնակչի։

Այս խորագրի վերջին նյութերը