Գիտնականները հայտնաբերել են նեանդերթալցիների՝ քարանձավային առյուծի որսի ամենավաղ ապացույցը
Գիտնականները որոշել են նեանդերթալցիների կողմից քարանձավային առյուծ սպանելու ենթադրյալ ամենավաղ վկայությունը․ հավանաբար, գաղտագողի մոտեցել են առյուծին, երբ հանգստանալիս է եղել և դանակով հարվածել են փորին, այս են վկայում Գերմանիայում հայտնաբերված հնագույն ոսկորները:
Առյուծի կողերից մեկի ծակած վերքը ցույց է տալիս, որ զենքը վնասել է կենսական օրգանները՝ նախքան կենդանու կրծքավանդակում մնալը։ Որսը տեղի է ունեցել մոտ 48,000 տարի առաջ, միջին պալեոլիթում (300,000-30,000 տարի առաջ):
Քարանձավային առյուծի գրեթե ամբողջական կմախքի նախորդ ուսումնասիրությունները, որոնք հետազոտողները պեղել էին Զիգսդորֆում, հարավային Գերմանիա, 1985 թվականին, մի քանի ոսկորների վրա կտրվածքների հետքեր էին հայտնաբերել, ինչը վկայում է, որ այն մասնատվել է նեանդերթալցիների կողմից: Բայց մինչև հիմա անհայտ էր մնում․ նրանք որսացե՞լ են այս կենդանուն, թե՞ պարզապես կրծել են նրա մարմինը։
«Զիգսդորֆի նոր գտածոները եզակի ներդրում են ուշ միջին պալեոլիթի հավաքողների կյանքում»,-գրում են հետազոտողները Science Reports ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ: «Մեր վերլուծությունն առաջին անգամ ցույց է տալիս, որ նեանդերթալցիները կարողացել են ակտիվորեն որսալ քարանձավային առյուծներ՝ օգտագործելով պարզ փայտե նիզակներ»:
Նեանդերթալցիները մարդկանց կամ հոմինինների անհետացած գիծ է, որոնք հայտնվել են մոտ 400000 տարի առաջ և անհետացել 40000 տարի առաջ: Նրանք ժամանակակից մարդկանց ամենամոտ ազգականներն են և խաչասերվել են մեր տեսակի հետ (Homo sapiens): Հետազոտության համաձայն, նեանդերթալցիները հմուտ որսորդներ էին և սպանում էին խոշոր գիշատիչների՝ մշակութային կամ խորհրդանշական նպատակով օգտագործելու համար:

Աղբյուրը` news.am