Աշխարհ

14.10.2023 16:57


ՌԴ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է միանալ Թուրքիայում ստեղծվելիք գազային հաբի նախագծին

ՌԴ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է միանալ Թուրքիայում ստեղծվելիք գազային հաբի նախագծին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակում գնահատական է տվել Թուրքիայում ստեղծվելիք գազային հաբին Anadolu թուրքական ԶԼՄ-ին։ Շաբաթն անցկացվում է Մոսկվայում։

«Դա նախագիծ է, որի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը։ Կան նաև այլ մասնակիցներ։ Օրինակ, Ադրբեջանը նույնպես պատրաստ է մասնակցել նախագծին»,-ասել է Նովակը։

«Մենք կարծում ենք, որ այլ երկրներ ևս կարող են մասնակցել որպես գազի մատակարարներ, որովհետև նպատակահարմար կլիներ ստեղծել էլեկտրոնային առևտրային հարթակ Եվրոպայի և հատկապես Հարավարևելյան Եվրոպայի համար, որպեսզի սահմանվեն գազի գները՝ կախված այն ծավալներից, որոնք այնտեղ կվաճառվեն»,-ասել է նա։

«Գազպրոմի» և BOTAŞ-ի հետ պատրաստվել է ճանապարհային քարտեզ, և ներկայում միջոցներ են ձեռնարկվում։ «Հուսով եմ, որ այն կստորագրվի առաջիկայում, ինչը թույլ կտա մեզ առաջ գնալ նախագծի իրականացման գործում»,-ավելացրել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը