Էրդողանի որդին Ստամբուլում մասնակցել է պաղեստինամետ ցույցին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է պաղեստինամետ խոշոր երթին, հայտնում է AP-ն։
Բիլալ Էրդողանին ուղեկցել են ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուն և Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Մուստաֆա Սենթոփը։
«Եկեք հստակ ասենք մեր դիրքորոշումը, մենք պետք է գոնե թույլ տանք, որ մեր զգացմունքները լսելի լինեն»,-Associated Press-ին ասել է Էրդողանը:
Ավելի քան 1000 հոգուց բաղկացած ամբոխը կրում էր պաղեստինյան և թուրքական դրոշներ և վանկարկում Իսրայելի և Միացյալ Նահանգների հասցեին քննադատական կարգախոսներ:
Խոսելով AP-ի հետ՝ Սենթոփն ասել է. «Յուրաքանչյուր ոք, ով խիղճ ունի՝ անկախ ռասայական կամ կրոնական պատկանելությունից, ցույց է տալիս իր զգացմունքներն այս ցեղասպանության նկատմամբ»:

Աղբյուրը՝ news.am