Իրանը սպառնացել է Իսրայելին․ Իրանն ունի իր կարմիր գծերը
Իրանը շաբաթ օրն ուղերձ է հղել Իսրայելին՝ ընդգծելով, որ չի ցանկանում, որպեսզի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմն էլ ավելի սրվի, բայց պետք է միջամտի, եթե Իսրայելի գործողությունը Գազայում շարունակվի, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու դիվանագիտական աղբյուրներ:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը Բեյրութում հանդիպել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի բանագնաց Թոր Վեննեսլանդի հետ, հայտնել են երկու դիվանագիտական աղբյուրներ:
Վեննեսլանդը կոչ է արել Ամիր Աբդոլլահյանին օգնել կանխել Գազայի և Իսրայելի հակամարտությունների տարածումը դեպի ավելի լայն Մերձավոր Արևելքի տարածաշրջան:
Իրանի արտաքին գործերի նախարարը պատասխանել է, որ Իրանը չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի տարածաշրջանային պատերազմի և ցանկանում է օգնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը:
Բայց միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանն ունի իր կարմիր գծերը։ Նա ասել է, որ եթե Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվի, և հատկապես, եթե Իսրայելը կատարի Գազայի հատվածում ցամաքային հարձակման իր խոստումը, Իրանը պետք է պատասխան տա:
Վենեսլանդը զանգահարել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբիին և այլ պաշտոնյաների և փոխանցել Իրանի ուղերձը, հայտնել են աղբյուրները:
Վեննեսլանդի գրասենյակը հաստատել է, որ նա շաբաթ օրը հանդիպել է Ամիր Աբդոլլահյանի հետ՝ ասելով, որ իրենք քննարկել են «պատանդներին ազատելու, լարվածությունը թուլացնելու և հակամարտությունը ավելի լայն տարածաշրջանում կանխելու դիվանագիտական ջանքերը»:

Աղբյուրը՝ news.am